Մեր մասին

Հարգելի գործընկեր,

ողջունում եմ Ձեզ և հայտնում շնորհակալություն` մեր կայք այցելելու համար:
Կայքի միջոցով Դուք տեղեկատվություն կստանաք կեսդարյա պատմություն ունեցող Մարտիրոս Սարյանի անվան հմ.86 հիմնական դպրոցի պատմության, տարբեր տարիներին դպրոցը ղեկավարած տնօրենների, փոխտնօրենների, մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների հետ տարվող աշխատանքների մասին:
Իր երկարամյա գործունեության ընթացքում դպրոցը մասնակցել է մի շարք ուսումնական և մրցութային ծրագրերի:
Որպես դպրոց-կենտրոն իրականացրել է Շենգավիթ համայնքի դպրոցների ուսուցիչների վերապատրաստումները:
Այսօր դպրոցն ունի 13 դասարան, 292 աշակերտ: Կոլեկտիվը բաղկացած է 49 հոգուց, որից 31 ուսուցիչ, 3 վարչական աշխատող, 15 սպասարկող անձնակազմ:
Դպրոցում անցկացվում են հետաքրքիր և բովանդակալից դասեր, կազմակերպվում են մրցույթներ, հանդիպումներ, սպորտային և ռազմահայրենասիրական միջոցառումներ:
Գործում է ցուցահանդես, ուր ընդգրկված են աշակերտների ձեռքի աշխատանքներն ու նկարները:
Մարտիրոս Սարյանի անունը կրող դպրոցն հարուստ է նաև ավանդույթներով. ամեն տարի մեր կրթօջախում հանդիսավորությամբ նշվում են մատաղ սերնդի աշխարհայացքի ձևավորմանը նպաստող բոլոր ավանդական տոները:

Հ.86 դպրոցի տնօրեն Ա.Շառոյան

Դպրոցի թանգարանը

Դպրոցի շնորհալի երեխաները